Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2021 : 18-38

Սևանա լճում հանրային լողափի հարևանությամբ հայտնաբերվել է կնոջ դի

Այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանրային լողափի հարևանությամբ ջրի ափին կնոջ դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ քննիչ Լ․ Նազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի


Դիտվել է 15165անգամ
Վերջին լուրեր