26 / Հուլիս / 2021 : 19-10

«Քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ». Ալեն Սիմոնյան

Այսօր տեղի է ունեցել ՔՊ նիստ, որին մասնակցել է նաև կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, թե հարցերի ինչ շրջանակ են քննարկել կուսակցականները:

«Առաջին հերթին քննակել ենք գալիք աշխատանքները, ինչպես նաև կառավարության հետ մեր աշխատանքը, ԱԺ-Կառավարություն համակագործակցությունը: Նաև կարող եմ ասել, որ որոշում է կայացվել, որ քննիչ հանձնաժողով է ստեղծվելու 44-օրյա պատերազմի վերաբերյալ, և այդ հարցում, կարծում ենք, որ արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք է լինի, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի Աժ-ում այսօր ներկայացված կուսակցությունների մասով»,- ասաց Սիմոնյանը

Մանրամասն՝ տեսանյութում

Դիտվել է 8888անգամ
Վերջին լուրեր