27 / Հուլիս / 2021 : 20-39

Կան տեղեկություններ, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է

Կիլիկիո կաթողիկոսարանի հեռուստալիքը տեղեկատվություն է տարածել․

«Այս տեսաերիզին (video) մէջ կը տեսնէք Տէր Զօրի եկեղեցւոյ համալիրը՝ իր նախկին եւ ներկայ վիճակին մէջ։ Յստակ տեղեկութիւններու համաձայն, համալիրը քանդուած է անոր զանազան մասերուն մէջ զետեղուած ռումբերով։

Յայտնենք, որ Տէր Զօրի համալիրը կը բաղկանար եկեղեցիէ, թանգարանէ, մատենադարանէ, համագումարներու յատուկ սրահէ եւ այլ յարակից բաժիններէ։

Անմիջապէս որ շրջանի ապահովական պայմանները թոյլատու ըլլան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը պիտի այցելէ Տէր Զօր»։

Տեսանյութը՝ այստեղ

Դիտվել է 6382անգամ
Վերջին լուրեր