Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հուլիս / 2021 : 11-20

Հայաստանը չի քննարկել, չի քննարկում, չի քննարկելու միջանցքային տրամաբանության հարց․ Փաշինյան

Մեզ համար միանշանակ է, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները պետք է բացվեն:Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչպես Հայաստանն Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն ունենա այդ թվում նաև Ռուսաստան, Կենտրոնական Ասիա, Իրան, այդպես էլ Ադրբեջանը ՀՀ տարածքով պետք է հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Իրան, Վրաստան: Այդ ծրագիրն իրականացնելու համար սահմանի համապատասխան կետերում պետք է ստեղծվեն մաքսային կետեր, որոնց հատումը երկու կողմերից պետք է իրականացվի միջպետական սահմանների անցման միջազգայնորեն զորօրինակ ԱՊՀ-ում ընդունված կանոններին համապատասխան, մաքսային, սահմանային և այլ տեսակի հսկողություններով»,-ասաց նա:

Փաշինյանը ևս մեկ անգամ նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության և հունվերի 11-ի հայտարարությամ մեջ չկա միջանցքի թեմա, նշված չեն կոնկրետ երթուղիներ ու ուղղություններ. «Հայաստանը չի քննարկել, չի քննարկում, չի քննարկելու միջանցքային տրամաբանության հարց: Ադրբեջանը միջանցքի մասին ձևակերպումներով փորձում է խափանել տարածաշրջանի կոմունիկացիաների բացման թեման, որը գտնվում է մեր կառավարության առաջնահերթությունների շարքում»:
Դիտվել է 10729անգամ
Վերջին լուրեր