Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հուլիս / 2021 : 15-49

Քիչ առաջ զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել տարադրամի փոխանակման կետի վրա Երևանի կենտրոնում

Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Անհայտ անձը, ըստ նախնական տեղեկությունների, նռնակով զինված մտել է Ամիրյան 7 հասցեում գործող վարկային կազմակերպություն և տարադրամի փոխանակման կետ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։



Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Թե ինչ չափի գումար է հափշտակվել՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Կայքի տեղեկություններով՝ անձը եղել է բժշկական դիմակով, և երբ չի կարողացել իր սև գործն ավարտին հասցնել, դեպքի վայրից դիմել է փախուստի, նրա դիմակն ու նռնակը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Ամիրյան 13 շենքի բակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Դիտվել է 17568անգամ
Վերջին լուրեր