30 / Հուլիս / 2021 : 10-35

Երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում, ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Այսօր, երբ բնակիչների հետ հանդիպումներ էինք ունենում Վերին Շորժայի սարատեղիում` հենց այս վայրում ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ արձակեցին (մի դիրք էլ հենց մեր գլխավերևում էր): Այդ պահին ստիպված էինք ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները, բայց հետո վերսկսեցինք:

Ինքներս տեղում հավաստիացանք, որ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ինքնին ՀՀ գյուղերի հարևանությամբ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է:

Նորաբակ գյուղում բնակիչները տեղեկացրին, որ այսօր և երեկ ևս ադրբեջանական զինված ուժերը կրակոցներ են արձակվել»։
Դիտվել է 8342անգամ
Վերջին լուրեր