30 / Հուլիս / 2021 : 16-16

Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել․ Արամ Սարգսյան

Մեր թշնամին ներսում չէ, ներսում մեղավոր փնտրել պետք չէ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում նշել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

«Մենք մեր պետության մարդկային ներուժը և բնական ռեսուրսները պետք է համախմբենք և շատ օպտիմալ օգտագործենք։ Մեր թշնամին ներսում չէ, դրսում է։ Ներսում մեղավոր փնտրել պետք չէ։ Այդ մեղավորին գտնել, փոխելը բան չի տալու, դա մեր կործանումն է լինելու։ Մեր զինվորը, այդ ամեն ինչը մի կողմ թողած, կռվում է։ Պետք չէ ամեն կրակոցից վայնասուն դնել։ Ամեն կրակոցից հետո մի մեղավոր ենք ման գալիս ու ինչ ունենք-չունենք թափում ենք դրա գլխին»,- ասում է Արամ Սարգսյանը։

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 8289անգամ
Վերջին լուրեր