30 / Հուլիս / 2021 : 17-38
Իջևանի բնակիչները սպառնացել են աչաջուրցի տղամարդուն՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, գարեջրի ապակյա շիշ են նետել է նրա ուղղությամբ․ դեպքի մանրամաները
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները՝ շարժառիթը, հանցագործություն կատարած երեք անձանց ինքնությունը, անհատականացվել վերջիններիս գործողությունները, որոնց տրվել է քրեաիրավական գնահատական:
Քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, աննշան հարցի կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել Իջևանի երեք բնաիչների և Աչաջուր համայնքում գտնվող սրճարանի սեփականատիրոջ միջև, որի ընթացքում, գտնվելով ոչ սթափ վիճակում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, ինքնահաստատման և հասարակության, սրճարանի սեփականատիրոջ, աշխատակիցների և հաճախորդների հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, գյուղի բնակիչների ներկայությամբ, վիճաբանել են սրճարանի սեփականատիրոջ հետ, բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ:
Ըստ քրեական գործի նյութերի՝ վիճաբանության ժամանակ, հիշյալ անձանցից մեկը քաշքշել և ձեռքով հարվածել է սրճարանի սեփականատիրոջը, նրան վրաերթի ենթարկելու նպատակով, ընկերների հետ միասին, ավտոմեքենան վարել նրա ուղղությամբ, ինչից խույս տալու համար վերջինս մտել է մոտակայքում գտնվող խանութ:
Այդ ընթացքում, գիտակցելով, որ իրենց գործողություններով խաթարում են գյուղի բնակիչների բնականոն անդորրը, Իջևանի հիշյալ բնակիչները շարունակել են սպառնալ աչաջուրցի տղամարդուն՝ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, իսկ նրանցից մեկը սրճարանից վերցրած գարեջրի ապակյա շիշը նետել է նրա ուղղությամբ, որը, սակայն, նրան չի դիպել:
Չգոհանալով արվածով՝ մեքենայի բեռնախցիկից վերցրել են մեքենայի ամբարձիչը, մահակ և մեքենայի անիվների բանալին /կլյուչը/ և դրանք թափահարելով քայլել են դեպի հավաքվածները, բռնության սպառնալիքներ տալով ներկաներին և կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել են ինչպես սրճարանի, այնպես էլ՝ խանութի բնականոն աշխատանքը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել նշված սրճարանի և խանութի հաճախորդների, աշխատակիցների ու բազմաթիվ գյուղացիների նկատմամբ՝ նրանց մոտ ստեղծելով անհանգստության, զայրույթի և վախի մթնոլորտ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իջևանի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ մյուս երկուսին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալներից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է
8889անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։