30 / Հուլիս / 2021 : 18-48

Փաշինյանը պարգևատրել է վարչապետի աշխատակազմում ղեկավար պաշտոն զբաղեցնող 61 պաշտոնյայի, 29 գլխավոր քարտուղարների (ցուցակ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմում ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնողներին պարգևատրելու մասին որոշում է ստորագրել:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ,

6-րդ ու 7-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշման 3.1-ին կետն ու

վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողների 2021 թվականի 1-ին կիսամյակի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`

Վարչապետի աշխատակազմում քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնողներին պարգևատրել 2021 թվականի 1-ին կիսամյակի

կատարողականի գնահատման հիման վրա, 112 տոկոս դրույքաչափով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված՝ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածից՝ համաձայն հավելվածի»:

Պարգևատրվել է թվով 61 պաշտոնյան․ նրանց անուններին և պարգևատրման չափին կարող եք ծանոթանալ հղումով:


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգի եւ տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգեւատրելու մասին որոշում է կայացրել:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման

մարմինների գլխավոր քարտուղարների 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի գնահատման և հաշվետվությունների դրական արդյունքները`

Պետական կառավարման համակարգի և տարածքային կառավարման մարմինների գլխավոր քարտուղարներին պարգևատրել 2021 թվականի առաջին կիսամյակի կատարողականի և հաշվետվությունների արդյունքների հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի

30-ի N 2215-Ն որոշմամբ հաստատված համապատասխան մարմնի պահպանման


ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով՝ համաձայն հավելվածի:

Նշենք, որ ընդհանուր առմամբ պարգեւատրվել է 29 պետծառայող: Նրանց ցանկը կարող եք տեսնելԱՅՍՏԵՂ:
Դիտվել է 11061անգամ
Վերջին լուրեր