02 / Օգոստոս / 2021 : 18-32

Գնել Սանոսյանը նոր պաշտոն ունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գնել Սանոսյանին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Գնել Սանոսյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,- ասված է հրամանագրում:

Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ Գնել Սանոսյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Գնել Սանոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։
Դիտվել է 17867անգամ
Վերջին լուրեր