Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Օգոստոս / 2021 : 11-44

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք. Ռուբինյանը՝ Տիգրան Աբրահամյանին


«Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք»: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։

«Դա ապացուցվել է արդեն մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը», - ասաց նա։

Ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի ու մյուս հատվածներին, իշխող խմբակցության պատգամավորն ասաց, թե ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի ու պետք է դուրս գան։

«Այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը ու չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը, և մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը», - ասաց Ռուբինյանը։

Տիգրան Աբրահամյանը պնդեց՝ ադրբեջանական զորքերը մայիսի 12-ից ՀՀ իշխանության թողտվությամբ անարգել մուտք գործեցին տարբեր տեղամասեր, որի դեմ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել։

Տեսանյութը ստորև։

Դիտվել է 7247անգամ
Վերջին լուրեր