03 / Օգոստոս / 2021 : 15-28

Ռուբինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցի վերաբերյալ

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցով Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկումների մեջ է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահներ տեղակայելու մասին՝ Ռուբինյանն ասաց, որ ռուս գործընկերների հետ քննարկումների մեջ են:

«Քննարկումները շարունակվում են, այս պահին նոր բան չեմ կարող հայտնել»,-ասաց Ռուբինյանն ու հավելեց՝ երբ որևէ զարգացում լինի, հանրությունը կտեղեկանա այդ մասին:
Դիտվել է 7762անգամ
Վերջին լուրեր