04 / Օգոստոս / 2021 : 10-52

ՈԻՂԻՂ. Նորընտիր խորհրդարանը շարունակում է նիստը

ՀՀ ազգային ժողովում շարունակվում են օգոստոսի 2-ին մեկնարկած նիստի աշխատանքները: Oգոստոսի 4-ի նիստում նախատեսվում է անցկացնել ԱԺ նախագահի երկրորդ տեղակալի ընտրության քվեարկությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Հակոբ Արշակյանի թեկնածությունը: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի թեկնածուն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն է:
Նախորդ նիստում ԱԺ-ն նախագահի տեղակալի պաշտոնում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանին:

Նախագահի տեղակալների ընտրություններից հետո խորհրդարանը կանցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Խմբակցությունները ներկայացրել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին նախաձեռնություններ:
Դիտվել է 3845անգամ
Վերջին լուրեր