06 / Օգոստոս / 2021 : 11-10

Իշխան Սաղաթելյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ

Իշխան Սաղաթելյանն Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց։ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ Սաղաթելյանն ընտրվել է։

Նա այս անգամ ստացել է 64 կողմ ձայն, 37 դեմ, 2 քվեաթերթիկ անվավեր են եղել: Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր։
Նշենք, որ երեկ` օգոստոսի 5-ին, Սաղաթելյանի ընտրության երկու փորձերն էլ տապալվել էին, նա չէր հավաքել անհրաժեշտ առնվազն 54 ձայնը։

Դիտվել է 7242անգամ
Վերջին լուրեր