Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝
Ապրիլի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ, կարկուտ: Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-27-ի ցերեկը կբարձրանա 7-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Ապրիլի 26-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ, 28-30-ը, մայիսի 1-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վրկ։ Ապրիլի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: