06 / Օգոստոս / 2021 : 17-36

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Օգոստոսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 16:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱԻՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Նորաշեն և Սարչապետ գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:
Դիտվել է 8894անգամ
Վերջին լուրեր