09 / Օգոստոս / 2021 : 11-27

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն եկել է Հայաստան

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն՝ հանդիպելու երկրի բարձրագույն քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:Այս տարվա օգոստոսի 9-10-ը նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի եւ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Դիտվել է 6393անգամ
Վերջին լուրեր