10 / Օգոստոս / 2021 : 09-46
Թիրախում են Վահե Հակոբյանն ու Արմեն Գևորգյանը. ինչ է սպասվում ԱԺ-ում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկվանից շարունակեց 8-րդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքները: Անցած մեկ շաբաթվա ընթացքում դեռ միայն ԱԺ նախագահ եւ 3 տեղակալներ են ընտրվել. պիտի 12 հանձնաժողովների նախագահներ եւս ընտրվեն:Ու եթե աշխատանքի այս տեմպերը շարունակվեն, առաջիկա շաբաթը եւս նոր խորհրդարանի համար բուռն է լինելու: Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, ընդամենը երկու հանձնաժողովների նախագահի թեկնածուներ են ելույթներ ունեցել եւ պատասխանել հարցերին. դեռ 10-ը պիտի ներկայացնեն ելույթները, հարցերին պատասխանեն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր աղբյուրներից, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի անհարմար հարցեր տա «Վերածնվող Հայաստան»-ի առաջնորդ Վահե Հակոբյանին, որը առաջադրվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Հատկապես շեշտը դնելու են նրա ունեցվածքի վրա:
Հաջորդ թիրախում Արմեն Գեւորգյանն է, որի ունեցվածքից սկսած մինչ պետական ծառայություն մանրադիտակով ուսումնասիրել են: Այսինքն՝ առաջիկա օրերին եւս նախկինի ու ներկայի բախման պակաս չի զգացվի ԱԺ-ում: Ընդդիմությունն էլ իշխանական թեկնածուներին է հարցախեղդ անում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիրները որոշել են ընդդիմության թեկնածուներին միայն «կողմ» քվեարկել, իսկ իշխանական խմբակցությունը ձայներն այնպես պետք է բաշխի, որ բոլոր հանձնաժողովների նախագահներն օր առաջ ըտրվեն, եւ ԱԺ-Ն սկսի իր գործունեությունը:
Այդ քվեարկությունները ամենատարբեր կանխատեսումներով հազիվ թե այս շաբաթվա վերջ հասցնեն կազմակերպել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Դիտվել է
8232անգամ
Դիտեք նաև
21 / Հունվար / 2020
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Իմ քայլ խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
Հայրենիքը սկսվում և չի ավարտվում ինձ համար։ Ցավոք, չի ավարտվում։ Շատ կուզեի ավարտուն լիներ։...
31 / Հունվար / 2020
Ո՞րն է Արման Սարգսյանի պաշտոն ստանալու գինը . Ոստիկաններին այլ բան է ավելի շատ մտահոգում․ Իրատես
Իրատես թերթը գրում է. Այն մասին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ամեն ինչ անում է. որ Նիկոլ Փաշինյանը հենց նրան նշանակի ոստիկանապետ, խոսում են նաեւ համակարգում: Այդ մարդն...
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիճակախաղերի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին որոշում է...
21 / Հունվար / 2020
Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ...
31 / Հունվար / 2020
Ժնևում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Հանդիպումն անցկացվում...
01 / Ապրիլ / 2020
Արցախի նախագահի ընտրությունների արդյունքները՝ Երևանի տեղամասում
Արցախի նախագահի ընտրությունների Երևանի 1 տեղամասում քվեարկության նախնական պատկերը հետևյալն է․ Արայիկ Հարությունյան՝ 191 քվե, Մասիս Մայիլյան՝ 103 ձայն, Վիտալի Բալասանյան՝ 65 քվե։
Մյուս թեկնածուների...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...