Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Օգոստոս / 2021 : 09-47

«Սպանել է ինքնագնահատականս». Քիմ Քարդաշյանի խոստովանությունը

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Քրիստեն Բելի ու Մոնիկա Պադմանի փոդքասթում պատմել է, թե ինչպես է իր վրա ազդել բոդիշեյմինգը հղիության ընթացքում։ Նա խոտովանել է, որ հղիության այդ փորձառությունը սպանել է իր ինքնավստահությունը, քանի որ լրատվամիջոցները ծայրահեղ դաժան են գտնվել իր նկատմամբ։

«Ես ատում էի հղիությունը։ Ատում էի այն, թե ինչպես էի ինձ զգում եւ ինչ տեսք ունեի»,- ասել է նա։ Քիմը խոստովանել է, որ իմանալով հղիության մասին՝ բոլորովին այլ բանի էր սպասում, քանի որ հենվում էր մոր՝ Քրիս Ջենների եւ ավագ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի փորձի վրա. նրանց հղիությունն անցել է առանց խնդիրների, իսկ ծննդաբերությունը հեշտ է եղել։

Նա նշել է, որ իրեն լուրջ տարվմայի է ենթարկել այն, թե ինչպես էին լրատավիւոցները գրում իր հղիության մասին։ «Դա խենություն էր։ Դա սպանել է իմ ինքնագնահատականը։ Չեմ կարողանում հավատել, որ դա ընդունելի է եղել եւ նորմալ է թվացել։ Ես նստում էի տանն ու արտասվում»,- ասել է նա։

Քիմն առողջական խնդիրներ է ունեցել երկու հղիությունների ընթացքում էլ։ Դա հանեցրել է նրան, ու Քիմն ու Քանյեն երկու անգամ դիմել են փոխնակ մայրերի օգնությանը, որոնք լույս աշխարհ են բերել նրանց դստերը՝ Չիկագոյին եւ որդուն՝ Փսալմին։ «Ես պրեէկլամպսիա ունեի եւ չգիտեի այդ մասին։ Դրա հետեւանքով այտուցվում էին ոտքերս ու դեմքս։ Ես ստիպված եմ եդել ծննդաբերել վեց շաբաթ շուտ, եւ ծննդաբերությունը շտապ է եղել։ Հետո երկու երեխաների դեպքում էլ ընկերքի սերտաճում է եղել։ Դա խելահեղություն էր»,- ասել է նա։

Քիմը նշել է, որ այդ փորձառությունն իրեն ստիպել է վերաիմաստավորել, թե ինքն ինչ եւ ինչպես է ցուցադրում սոցիալական ցանցերում, քանի որ հասկանցել է, թե որքան դաժան կարող է լինել հանրությունը։ Քիմը հավելել է, որ այժմ առավել կշռադատված է մոտենում սոցիալական ցանցերում հրապարակումներին՝ հասկանալով, որ մարդիկ որոշ հրապարակումներ անտեղի կարող են համարել։

«Իմ մեջ մի կողմ կա, որն ասում է․ «Եղիր նա, ով ցանկանում ես լինել եւ հրապարակիր այն, ինչ ցանկանում ես հրապարակել»։ Բայց կա իմ մեկ ուրիշ մաս, որն ասում է․ «Ես մայր եմ, ես 40 տարեկան եմ, ես պետք է սառը լինեմ»,- եզրափակել է նա։
Դիտվել է 15906անգամ
Վերջին լուրեր