14 / Օգոստոս / 2021 : 10-32

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ուշադրություն
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 13-ին, 15-18-ն առանձին շրջաններում, 14-ին շրջանների մեծ մասում կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ին կնվազի 3-4 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 13-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դիտվել է 15979անգամ
Վերջին լուրեր