Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2021 : 10-30

Արմեն Գրիգորյանը նշանակվեց


Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,- նշվում է որոշման մեջ։
Նույն որոշմամբ էլ Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝Արմեն Գրիգորյանին ազատել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։
Դիտվել է 11230անգամ
Վերջին լուրեր