24 / Օգոստոս / 2021 : 16-20

Խորհրդարանում միջադեպի ընթացքում Արծվիկ Մինասյանը հարվածներ է ստացել ոտքերին, ճակատին, պատռվել է վերնաշապիկը․ մանրամասներ

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ միջադեպի ընթացքում ինքը հարվածներ է ստացել ոտքերին, ճակատին, պատռվել է վերնաշապիկը: Նա պնդեց, որ իրեն հարվածներ են հասցրել ԱԺ-ի անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության պետը և ծառայության մի խումբ աշխատակիցներ:

Նա հայտնեց, որ պատրաստվում է տեղի ունեցածին իրավական ընթացք տալ: «Ես հիմա այս հարցազրույցից հետո, երբ մտնեմ նիստերի դահլիճ, իմ հարցի ժամանակ խոսելու եմ այս մասին»,- նշեց Մինասյանը:

Հարցին՝ իշխանական խմբակցության պատգամավորները փորձե՞լ են միջամտել միջադեպին, Մինասյանն ասաց, որ այն հատվածում, որտեղ ինքն է եղել, իշխանական խմբակցության պատգամավորների չի տեսել:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում օգոստոսի 24-ի նիստի ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների և ընդդիմադիր պատգամավորների միջև, այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների էր հրավիրել պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու համար և նիստն ընդմիջել 20 րոպեով:

Դիտվել է 17349անգամ
Վերջին լուրեր