25 / Օգոստոս / 2021 : 20-30

Դու ի՞նչ իրավունքով ես Էրդողանին համարում միջազգային հանցագործ. Աղազարյանը՝ Վարդևանյանին (տեսանյութ)

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր օգոստոսի 25-ին ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանի ելույթին, որի ժամանակ Վարդևանյանը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը միջազգային հանցագործ է։

«Արամ Վարդեւանյանն իր խոսքում մի քանի անգամ իրեն հակասեց։ Եթե ինքը մի քիչ առաջ ասում է՝ ես ասել եմ, ներկայացրել եմ փաստեր, բայց միշտ պահպանել եմ անմեղության կանխավարկածը։ Բա հիմա դու ի՞նչ իրավունքով ես Էրդողանին հանցագործ համարում, սիրուն ես խոսում էլի, հո ժխտելու չի, բայց՝ դատարկ ա մեջը ախպե՛ր»,- իր ելույթում նշեց Աղազարյանը։

Ավելի մանրամասն տեսանյութում։

Դիտվել է 12060անգամ
Վերջին լուրեր