26 / Օգոստոս / 2021 : 15-39

Երևանում տղամարդը կողոպտում է կնոջը․ ուշագրավ կադրեր (տեսանյութ)

Տեսանյութում պատկերված անձը կասկածվում է հունիսի 19-ին Երևանի Հանրապետության փողոցում կողոպուտ կատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու մեջ։ Yelaket.am-ը այս մասին տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։

Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 16483անգամ
Վերջին լուրեր