Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2021 : 15-13

Փաշինյանը Սյունիքի իրավիճակը նկարագրելիս օգտագործեց ադրբեջանական անվանումներ՝ Էյվազլի, Չայզամի


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության հերթական նիստին անդրադարձավ նաեւ Սյունիքում այս պահին տիրող իրավիճակին։

Փաշինյանն իր խոսքում օգտագործեց ադրբեջանական անվանումները՝ Սյունիքում առկա իրավիճակը նկարագրելիս. «Ազգային ժողոովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի եւ Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, եւ սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի եւ Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։


Նշենք, որ արդեն 2 օր է՝ ադրբեջանցի զինծառայողները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան եւ Շուռնուխ-Կարմրաքար հատվածները։

Մանրամասները Yelaket. TV տեսանյութում։
Դիտվել է 15898անգամ
Վերջին լուրեր