Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Օգոստոս / 2021 : 16-10

Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը հայտնի է։

«Այսօր ստացանք Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։

ՄԻԵԴ կանոնների համաձայն՝ Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի կառավարությունը 3 ամիս ժամանակ ունի վճիռը ՄԻԵԴ Մեծ պալատ բողոքարկելու համար։

Եթե մինչև հոկտեմբերի 22-ը չբողոքարկվեց, այն ուժի մեջ կմտնի, իսկ եթե բողոքարկվեց, ուրեմն դեռ կռիվ ունենք տալու նաև ՄԻԵԴ Մեծ պալատում։

Վստահ եմ՝ այնտեղ էլ ենք այս գործով հաղթանակ արձանագրելու։ Սպասենք զարգացումներին»,-գրում է նա։
Դիտվել է 63962անգամ
Վերջին լուրեր