01 / Սեպտեմբեր / 2021 : 18-08

«Քրեական հեղինակությունը» հայտնաբերվել և բերման է ենթարկվել․ նա մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար (տեսանյութ)

Հետախուզվող քրեական հեղինակությունը հայտնաբերվել է. խափանման միջոցը` կալանք

Հետախուզվողի վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ համատեղ: Օգոստոսի 30-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Բյուրականում և բերման ենթարկվեց բաժին: Նա մեղադրվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար:

Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով` քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող 35-ամյա տղամարդը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որի անդամների հետ այս տարվա սկզբին կազմակերպել և իրականացրել է մի քաղաքացու առևանգում: Քաղաքացուն, աչքերը կապած, տարել են անհայտ ուղղությամբ, նրա նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն, պահանջել ու շորթման եղանակով ստացել են առանձնապես խոշոր չափի գումար:


Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 16920անգամ
Վերջին լուրեր