Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Սեպտեմբեր / 2021 : 10-50

Արարատի մարզում ավտոբուսը բախվել է ծառին, կան 30-ից ավելի վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ավտոբուսը բախվել է ծառին, կան 30-ից ավելի վիրավորներ, որոնց մի մասին ավտոբուսից դուրս են բերել Արտաշատի փրկարարները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սերժիկ Գրիգորյանը իր վարած FAV մակնիշի ավտոբուսով Բյուրավան-Մխչյան գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 30-ից ավելի քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի և Երևանի տարբեր հիվանդանոցեր։

Վիրավորներից մի քանիսին ավտոբուսից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ։

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է Գետազատ-Երևան երթուղին։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Վթարից կարճ ժամանակ անց շատ արագ ժամանեցին փրկարարները, բժիշկների մի քանի խմբեր և վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում օգնություն էին ցուցաբերում։ Մի քանիսին քաղաքացիները սեփական ավտոմեքենաներով տեղափոխեցին, բայց հալալ էր փրկարարներին ու բժիշկներին, որ վայրկյանների ընթացքում հասան դեպքի վայր։ Ճանապարհային ոստիկաններին էլ էր հալալ. մի քանի վիրավորների ուղեկցեցին, որպեսզի շուտ հասնեն»։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Shamshyan.com
Դիտվել է 10024անգամ
Վերջին լուրեր