Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Սեպտեմբեր / 2021 : 11-32

Ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են իր տան վրա. սպանություն Շենգավիթում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 2. 55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։

Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 2.45-ին, Ս. Վարդանյանին հրազենով երկու անգամ կրակել է նույն թաղամասի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք «Վինչեստեր» տեսակի հրազենը, իսկ տան տանիքում՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։

Նշանակվել են փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 12402անգամ
Վերջին լուրեր