04 / Սեպտեմբեր / 2021 : 16-55

Կրակել էր հարևանի կովերի ուղղությամբ, ինչի հետևանքով կովերից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք կրակել են մի քաղաքացու կովերի ուղղությամբ, ապա մորթել կենդանիներին:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում ընդունեցին։ Պարզվեց, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տուժողի հարևանը Ճամբարակ քաղաքի Բայրոնի փողոցի հողամասերից մեկում որսորդական հրացանով կրակել էր երկու կովերին, ինչի հետևանքով կովերից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել։ Քաղաքացուն պատճառվել էր շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:

37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին։ Նրա անվամբ հաշվառված «ԻԺ» ողորկափող որսորդական հրացանը վերցվել է:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիտվել է 4712անգամ
Վերջին լուրեր