07 / Սեպտեմբեր / 2021 : 10-10
Արա Զոհրաբյան. Չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է և տեսաուղերձ է հղել․
«ԿՈՐՈՆԱՎԱՐԱԿԻ ՄԱՍԻՆ N 3
Նախաձեռնող խումբը ստեղծվել է և համալրվում է:Արդեն ներգրավվել են բժիշկներ, փաստաբաններ, մանկավարժներ և այլ ոլորտի մասնագետներ:
Տեղյակ եմ, որ կան նաև այլ հարթակներ: Այս նախաձեռնություններն ի վերջո նպաստելու են, որպեսզի քաղաքացին օբյեկտիվ տեղեկատվություն ստանա:
Կցանկանամ անդրադառնալ իրավական մի քանի խնդրի:
Կորոնավիրուսի կանխարգելման համար չեն կարող հարկադրանքով պատվաստել մեզ, առնվազն 2 պատճառով՝
1. Սահմանադրության 25-րդ հոդվածը չի թույլատրում բժշկական փորձի ենթարկել մարդուն առանց իր համաձայնության, իսկ այս փուլում լիարժեք չփորձարկված պատվաստանյութերի կիրառումը մարդկանց նկատմամբ բժշկական փորձի դասական օրինակ է.
2. Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը: Ինչ է սա: Սահմանադրությունն ասում է, պետություն, եթե դու կցանկանաս մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակել, ապա քեզ համար խաղի կանոն եմ տալիս: Դա կարող ես անել, եթե այդ սահմանափակման համար ընտրված միջոցները պիտանի են և անհրաժեշտ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:
Հիմա միասին փորձենք վերլուծել արդյոք համաչափության սկզբունքը պահպանված է:
Հարկադրանքով պատվաստողների թիմը մեզ ասում են պատվաստելու ենք ձեզ 2 պատճառով՝ 1) հանրության առողջությունը պաշտպանենք, 2) պատվաստված մարդը ավելի թեթև է տանում վիրուսը: Կարծես թե առաջին հայացքից վատ բան չեն ասում:
1) Հանրային Առողջության մասով ուշադրություն պետք է դարձնենք, որ պատվաստանյութերը չեն ապահովում մարդուն վարակվելուց: Սա անվիճելի է: Պատվաստվածներն էլ են դիմակ կրում, քանի որ կարող են վարակվել և վարակել: Սա արդեն նշանակում է, որ հարկադրանքով պատվաստվելը չի լուծում հանրային առողջության պահպանման խնդիրը: Այսինքն այդ միջոցները չեն ծառայում հանրության առողջության պահպանման նպատակին:
2) Պատվաստված մարդը թեթև է տանում վարակը: Նախ այս թեզը դեռ ապացուցված չէ: Մենք դեպքեր գիտենք, որ պատվաստված մարդիկ մահացել են: Բայց նույնիսկ եթե ապացուցվի, որ պատվաստված մարդը թեթև է տանում վարակը, միևնույն է, սա արդեն վերաբերում է մարդու անձնական տիրույթին և ոչ թե՝ հանրային: «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն:
Հարց է ծագում, այս դեպքում ինչու եք ուզում ստիպել մեզ: Հարկադրանքի գործընթացը ոտքից գլուխ հակասահմանադրական է: Մի փորձեք ստիպել մարդկանց:
Պատվաստվել, թե՝ ոչ: Սա յուրաքանչյուր մարդու գիտակցված որոշումը պետք է լինի: Տվեք մարդկանց օբյեկտիվ տեղեկատվություն, թող իրենք որոշեն:
Նախաձեռնող խմբի հետագա քայլերի մասին կտեղեկացնեմ: Դրա մեջ է մտնելու նաև իրավական գործընթացները, ինչպես նաև քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
Տեսանյութ
Դիտվել է
11764անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։