07 / Սեպտեմբեր / 2021 : 11-31

Լոռու մարզում հայրը տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է 16-ամյա տղայի դին

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու տներից մեկից, ով 16 տարեկան էր։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխային տան բակում՝ ծառից կախված, հայտնաբերել է նրա հայրը, ով այնուհետև ահազանգել է հիվանդանոց։

Երեխան և նրա ընտանիքը Վանաձորում բնութագրվում են դրական, իսկ երեխան սովորում էր Լոռու մարզում գործող հենակետային վարժարաններից մեկում։


Դիտվել է 14614անգամ
Վերջին լուրեր