Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Սեպտեմբեր / 2021 : 12-23

Ամուր կապերով իրար կկապենք Հայաստանն ու Բրազիլիան. Փաշինյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին:

Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ձերդ Գերազանցություն, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ, հղում եմ Ձեզ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները:

Մեր երկրների միջև հաստատված բարեկամությունն ու փոխադարձ վստահությունը լուրջ նախադրյալներ են հարաբերությունների հետագա զարգացման ու ամրապնդման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք նոր բովանդակությամբ կհագեցնենք մեր երկկողմ օրակարգն ու բազմաթիվ նոր ամուր կապերով իրար կկապենք Հայաստանն ու Բրազիլիան:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։
Դիտվել է 5020անգամ
Վերջին լուրեր