Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Սեպտեմբեր / 2021 : 12-45

Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի

Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները կամրջի տակ հայտնաբերել են մոտ 24-25 տարեկան երիտասարդի դի։

Դավիթաշենի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ հայտնաբերվածը Երևանի բնակիչ՝ 24-ամյա Հակոբ Ս-ն է։

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։


Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Դիտվել է 7684անգամ
Վերջին լուրեր