08 / Սեպտեմբեր / 2021 : 13-48

Հոկտեմբերի 20-ին Կովսականում զանգվածային սպանություններ են տեղի ունեցել. զինվորներին կապել են մեքենաներից և քաշել, կտրել են սպանված զինծառայողների ականջները

Եղել են դեպքեր, երբ քաղաքացիական անձ գերուն ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է և մարմինը մի քանի օր մնացել է խցում։ Այս մասին Ադրբեջանում պահվող գերներիների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելով, որ այդ տեղեկությունը տրամադրել է տարեց մարդ։

Նա անդրադարձավ նաև Կովսականում զանգվածային սպանություններին։ Ըստ նրա՝ Կովսականում դաժանություններ իրականացրած ադրբեջանցի զինծառայողներն այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին:

«Հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, դաժանություններ են տեղի ունեցել. փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել։ Դաժանությունները տեղի են ունեցել ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև՝ մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։ Դրանք Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել», - մանրամասնեց նա։

Զեկույցում, պաշտպանի խոսքով, կցված են լուսանկարներ այն մասին, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել.

«Մենք իդենտիֆիկացրել ենք, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը»։

Դիտվել է 25649անգամ
Վերջին լուրեր