Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Սեպտեմբեր / 2021 : 15-18

38 գերիների սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին, եղել են գնդակահարություններ

38 գերիների սպանել են, կասկածներ կան ևս 30 սպանության մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:

«Գերիների խնդիրներից զատ կյանքի իրավունքի պաշտպանության հարցերով այս պահին ներկայացրել են 38 գանգատ, սակայն ուսումնասիրում են մի քանի տասնյակ գործեր, որտեղ ունեն նախնական փաստեր, որ սպանվել են գերեվարված անձինք, սակայն սպասում են փորձաքննությունների արդյունքներին։ Կանխատեսումներ ունենք, որ շուրջ 30 գործով կյանքի իրավունքի խախտման խնդիրներ ենք բարձրաձայնելու։

Թիվը չի ներառում բռնի անհետացումների դեպքերը։ Սպանության պարագայում ունենք մարմին, ԴՆԹ համընկնում, ապացույցներ, որ անձինք եղել են ողջ՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո, մարտական գործողությունների մասնակիցներ չէին, սակայն նրանց կամայական ձևով զրկել են կյանքից, արտադատական գնդակահարությունների են ենթարկել»,- ասաց իրավապաշտպանը։

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 78720անգամ
Վերջին լուրեր