08 / Սեպտեմբեր / 2021 : 18-14

Հրկիզել են «Դիլիջան» ազգային պարկի Պահպանության ծառայության ղեկավարի մեքենան

«Երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Dilijan National Park / Դիլիջան Ազգային Պարկ-ի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։

Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ Ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ):

Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։
Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, եւ այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։

Իսկ հնարավոր կատարողներին եւ/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի. եւ մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ շրջական միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան:
Դիտվել է 10814անգամ
Վերջին լուրեր