Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Սեպտեմբեր / 2021 : 17-42

Ադրբեջանի զինված ուժերի, այդ թվում՝ հատուկ նշանակության ծառայողները զգեստափոխվում և ճանապարհներին տեղակայվում են՝ իբրև սահմանապահներ․ ՄԻՊ

Հոկտեմբերի 20-ին Կովսականում, երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, տեղի է ունեցել փոխհրաձգություն, սպանվել են հայ զինծառայողներ․ մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել կամ բռնի անհետացել։ Այդ դեպքի փաստերից պարզ է դառնում, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև մարմինների մասերի նկատմամբ։ Կան լուսանկարներ, որտեղ երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողները։

Փաստերը հաստատում են, որ այդ դաժանություններն իրականացրել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները։ Դա հաստատող ապացույցներից մեկն էլ այն է, որ Կովսականում Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը պատկանող թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայից կապել են հայկական կողմի սպանված զինծառայողների մարմինները և քաշել։

Հատկանշական է, որ այդ նույն Սահմանապահ ծառայության զինծառայողներն այսօր ներկա են Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Ընդ որում, մենք ունենք հավաստի տեղեկություններ, որ կան դեպքեր, երբ Ադրբեջանի զինված ուժերի, այդ թվում՝ հատուկ նշանակության ծառայողները զգեստափոխվում և ճանապարհներին տեղակայվում են՝ իբրև սահմանապահներ:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան

Տեսանյութը ստորև

Դիտվել է 11392անգամ
Վերջին լուրեր