10 / Սեպտեմբեր / 2021 : 09-35

Ֆրանցիսկոս Պապը Երևանում եկեղեցի կբացի

«Ես հավատում եմ կրոնների ուժին, համոզված եմ, որ եկեղեցին կարող է մեծ դեր խաղալ խաղաղության հասնելու գործին»,- այսօր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կազմակերպված՝ «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովում իր ելույթում հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Համաժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Եկեղեցիների միջազգային խորհրդից, ԱՄՆ-ի եկեղեցիների ազգային խորհրդից, Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի նախագահությունից, Մոսկվայի, Ալեքսանդրիայի պատրիարքարանների ներկայացուցիչները, Լոնդոնի, Սիրիայի, Հունաստանի, ուղղափառ թեմի պատվիրակությունը, Անգլիայի եկեղեցու ներկայացուցիչը, Հայաստանում ասորական եկեղեցու առաջնորդը, հնչել է Ռումինիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդի ուղերձը: Նրանք իրենց ողջույնի խոսքում աջակցություն են հայտնել հայ ժողովրդին և հայ եկեղեցուն, դատապարտել մշակութային ժառանգության ոչնչացման քայլերը:

Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչը, որը ընթերցել է Պապի ուղերձը, տեղեկացրել է, որ Ֆրանցիսկոս Պապը որոշել է Երևանում եկեղեցի բացել՝ ի հավաստումն իր սատարումի և աջակցության խոսքերի:
Դիտվել է 5202անգամ
Վերջին լուրեր