Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Սեպտեմբեր / 2021 : 16-26

Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է. քաղաքագետ

քագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի պատերազմով Հայաստանի ու Ադրբեջանի սուվերենության աստիճանը կտրուկ նվազել է, ինչն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Վրաստանի սուվերենության աստիճանի վրա, դեռեւս դա այնքան տեսանելի չէ առաջին հայացքից։

Եւս մեկ նման պատերազմ, արդեն սուվերենության ֆորմալ ատրիբուտներին ստիպված կլինենք ցտեսություն ասել։

Ադրբեջանում էյֆորիա է, դեռեւս չեն գիտակցել այդ իրողությունը։

Եւս նման մի պատերազմ, եւ Կովկասի երկրները ստիպված կլինեն արդեն հրաժեշտ տալ սուվերենության ֆորմալ աքսեսուարներին։

Հ.Գ. Որքանով իջնում է սուվերենության աստիճանն, այնքանով ավելանում է կառավարության ջանքերն անկախության տոնը նշելու համար»,- գրել է նա։
Դիտվել է 5467անգամ
Վերջին լուրեր