13 / Սեպտեմբեր / 2021 : 09-54
Ինչ կարող են անել գործատուները հոկտեմբերի 1-ից, երբ նախարարի հրամանով իրենց վրա դրվել է հակաիրավական պարտավորություն
Ապօրինի աշխատանքից ազատելու դեպքում առնվազն մեկ տարի հետո ստիպված կլինեք վճարել ամբողջ տարվա հարկադիր պարապուրդի գումար միանվագ, գումարած դատական ծախսեր:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Նա մասնավորապես գրել է․
«Ինչ կարող են անել գործատուները հոկտեմբերի 1-ից, երբ ՀՀ առողջապահության նախարարի 20․08.2021թ.-ի N 65-Ն հրամանով իրենց վրա դրվել է հակաիրավական պարտավորություն, իսկ իրենք բարեխիղճ են և չեն ուզում խախտել ՀՀ ԱՕ-ը։
ՀՀ ԱՕ 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ, որն այս դեպքում առկա ՉԷ։
ՀՀ ԱՕ 33-րդ հոդվածով սահմանվում է, որ գործատուների կողմից ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՈՐՄԵՐ ՊԱՐՈՒՆԿՈՂ այլ նորմատիվ իրավական ակտերի, ․․․ պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը՝ ՕՐԵՆՔՈՎ նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:
Համաձայն Կառավարության 30.04.2020 թվականի N 718-Ն որոշման՝ տեսչական մարմնի կողմից համապատասխան ստուգումը պետք է իրականացվի ստուգաթերթով, որի վերջում ստորագրում է տեսչական մարմնի ծառայողը և տնտեսվարողը (գործատուն)։
Ստուգաթերթիկի լրացումից հետո մի ստորագրեք այն, վերջում նշում կատարելով, որ համաձայն չեք արձանագրված խախտման հետ, դրա ՀԱԿԱԻՐԱՎԱԿԱՆ լինելու հիմքով։ Հորդորեք որպեսզի տուգանքի վերաբերյալ ակտը ուղարկեն փոստային ծառայության միջոցով, այնուհետև այն բողոքարկեք վերադասության կարգով, իսկ արդյունքի չհասնելու դեպքում դատական կարգով։
Վերոնշյալ հրամանով խախտվում են ՀՀ սահմանադրության սահմանված համաչափության սկզբունքը (78-րդ հոդված), ինչպես նաև՝ Սահմանադրության 57-րդ հոդվածը (Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները) և ՀՀ աշխատանքային օրենսգրքի մի շարք էական դրույթներ։
Պետությանը թույլատրվում է իրականացնել մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումներ այնքանով, որքանով դրանք պիտանի են և անհրաժեշտ են սահմանադրական այլ իրավունքների իրացման նպատակով։
Առողջապահության «իրավաբան» նախարարը, ով այսօր խոսում էր ֆանտաստիկ հիմարություններով մանիպուլացնելուց, բոլոր հարցազրույցներում վկայակոչում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը, այնինչ իր ստորագրած հրամանը հակասում է այդ օրենքի առնվազն 25-րդ հոդվածին, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն:
Հավատացեք, ապօրինի աշխատանքից ազատելու դեպքում առնվազն մեկ տարի հետո ստիպված կլինեք վճարել ամբողջ տարվա հարկադիր պարապուրդի գումար ՄԻԱՆՎԱԳ, գումարած դատական ծախսեր/։
Դիտվել է
9421անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ...
30 / Օգոստոս / 2021
Ստացանք Ադրբեջանի դեմ հայ ռազմագերու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու մասով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի...
02 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Երեւան-Սոչի չվերթից
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս օգտվել ապրիլի 3-ին Ուրալյան ավիաուղիների ՝ Երեւան-Սոչի չվերթից: Չվերթի համարն է SVR2762: Տոմսերն արդեն վաճառվում են ավիաընկերության...
05 / Ապրիլ / 2020
Ֆլոյդ Մեյվեզերի դուստրը ձերբակալվել է դանակահարության համար
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերի դուստր Այաննան ձերբակալվել է Հյուսթոնում դանակով հարձակման համար։
Միջադեպը տեղի է ունեցել աղջկա փեսացուի տանը,...
03 / Ապրիլ / 2020
Սուրեն Պապիկյանը նոր նշանակում է արել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 01.04.2020թ. թիվ 455-Ա հրամանով Ճանապարհային դեպարտամենտ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար է...
03 / Ապրիլ / 2020
Պետք է բացատրություն տան, թե ինչու օրենքը բերեց եւ ընդունեց, քանի որ իրենց նշած գաղափարը անհնար է...
Սույն թվականի ապրիլի 1-ին դիմել եմ Վիվասել, Յուքոմ և Բիլայն ընկերություններին և խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե GPS-ի և տրիանգուլացիայի միջոցով արդյոք հնարավո՞ր է տեղորոշել...
03 / Ապրիլ / 2020
Պարետի նոր որոշումը
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ 6 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի գործունեությունը։
Պարետի որոշումը ներկայացնում ենք ստորև.
Վեց ժամով արգելել...
06 / Ապրիլ / 2020
Ոստիկանները փորձել են ստուգել փաստաթղթերը, փախել է. փոխոստիկանապետը՝ Հյուսիսային պողոտայի դեպքի...
Հյուսիսային պողոտայում քաղաքացու հետեւից վազող 2 ոստիկանները փորձել են նրա փաստաթղթերը ստուգել, այդ պահին նա փախել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ասուլիսի ժամանակ ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։