14 / Սեպտեմբեր / 2021 : 17-54
4-րդ դասարանից սկսյալ, ոմն հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն... Հայր Ասողիկի ահազանգը

Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում է արել՝ ահազանգելով, թե կրթական մի հաստատությունում անցնելու են սեռակրթություն։ Հոգևորականը երևույթը մեր կրթական համակարգում անընդունելի և անհանդուրժելի է համարել։
«Ցավով և տագնապով և արդար բարկությամբ ինձ հարազատ ու սիրելի մի անձից տեղեկացա այսօր, որ կրթական մի հաստատությունում (թերևս նաև մնացյալներում՝ պետական ու մասնավոր) 4-րդ դասարանից սկսյալ, ոմն հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն... 4-րդ դասարան, 8-9 տարեկան երեխաներ... Խնդրի մասին լսել էի ժամանակ առաջ, սակայն գաղափար չունեի, որ այլևս գործադրելի է։
Որևէ կերպով հիմնավորելի չէ այս «առարկան». անմիտներ, մենք, որ կրթվել ու զարգացել ենք խորհրդային կրթական համակարգով, որտեղ նման մտախեղ ու հոգեսպան առարկա չի եղել, մի՞թե հայ ընտանիքը չի ձևավորվել, Ազգն առողջ աճ չի արձանագրել:
Այս ամենը հերթական դիմակ է, որի ներքո միմիայն մեկ նպատակ է հետապնդվում՝ փլեցնել ազգային արժեհամակարգը:
Հայ երեխայի սեռային կրթության ու դաստիարակության օջախը՝ հայ ընտանիքն է: Դպրոցը՝ ուսուցիչ-ծնողը լոկ կարող է օգնել այդ հարցում, եթե երեխայի մոտ նկատվեն շեղումներ:
Ամեն կերպ պետք է ընդդիմանալ այս նենգ ու վնասարար «առարկային», ամեն ջանք ի գործ պետք է դնել և Հայ Դպրոցից դուրս շպրտել ազգակործան ամենայն ինչ:
Հայ ծնողներ, իրավունք չունեք լռելու, իրավունք չունեք անտարբերության թույնով ձեզ մեռցնելու. դուք պարտք, սուրբ պարտք ունեք հանդեպ Հայրենիքի ու Ազգի, նախնյաց ու Արարչի:
Հարկ է ծնողական խմբերով մասնակցել այս «առարկայի» դասերին և ունկնդրել, թե ինչ են հրամցնում ձեր՝ մեր զավակներին:
Տեր կանգնեցեք Ձեր զավակների բարոյական առողջությանը, ազգային նկարագրին և ինքնագիտակցությանը: Մանուկ հասակից, եթե այլասերվեց երեխայի միտքն ու սիրտը՝ թերևս նա այլևս չհասնի չափահաս տարքի... Ոչ Ազգին, ոչ Հայրենիքին, ոչ Եկեղեցուն և ոչ էլ Ամենասուրբ Աստծուն հարկավոր չեն կենդանի դիակներ. այո, երբ մարդն ապրում է լոկ մարմնով ու մարմնականով՝ զուրկ հոգեմտավոր բարոյական կառույցից, նա մեռյալ է, լոկ մսեղեն մի զանգված, աղբանոցին վայել մի ապրանք...
Ահա, հերթական անգամ ձեր ականջներին հնչում է զգուշացման ու զգաստության ղողանջը. լսեցեք և խորհեցեք և գործեցեք: Չարիքին հաղթել է պետք. մեր միտքն ու սիրտն ու հոգին հար ծաղկուն պահենք, որպեսզի պտուղները կյանքի միշտ լինեն քաղցրահամ ու կեցուցիչ:
Ասողիկ աբեղա Կարապետյան
Զինվորյալ միաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի»,-գրել է նա։
Դիտվել է
12684անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Առեղծվածային Դադիվանքը
Արցախի ամենահիասքանչ հուշարձաններից մեկը` Դադիվանքի վանական համալիրը, ոչ միայն աննկարագրելի տպավորություն է գործում այցելուների վրա, այլև հիացնում է, գերում, կերպարանափոխում մարդուն… Իսկ...
11 / Ապրիլ / 2020
Օրվա խորհուրդը
Ապրիլի 11-ի օրվա խորհուրդը
Աստված անցավ մարդկային ուղին. ծնվեց, տառապեց, մահացավ և թաղվեց:
Եվ այս ամենն արեց, որ Իր հարությամբ մարդու համար բացի աստվածային ուղին:
24 / Հունվար / 2020
Տաթև եպիսկոպոս Հակոբյանը
Որպես Ռոմայոնց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյան և ամբողջ սփուռքի անունինց իրավունք ունեմ խոսելու , որովհետև ես սփյուռքի ծնունդ եմ և 25 տարի սփյուռքիի մեջ ծառայել եմ ,որպես հոգևորական և ես...
24 / Հունվար / 2020
Ինչպե՞ս է ընտրվել կաթողիկոսը
4-րդ դարում, երբ որ մենք հայրեըեն գիր ու գրականություն չունեինք Հայաստանը բաժանված էր երկուսի Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ Այդ ժամանակ Բյուզանդիան իր կողմից լրիվ խանգարում էր հայկական...
11 / Փետրվար / 2020
ՍՈւՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ
Փետրվարի 8-ին, Սուրբ Սարգսի տոնի առթիվ Նորին Սրբություն Վեհափառ Հայրապետի օրհնությամբ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի (ԿԳ) տնօրեն հոգեշնորհ Հայր Թովմա վարդապետ Խաչատրյանն այցելեց...
28 / Մարտ / 2020
Օրվա խորհուրդը
Մարտի 28-ի օրվա խորհուրդը
Քրիստոս չի ցանկանում, որ մենք կարեկցենք կամ ցավ ապրենք Իր չարչարանքների համար, այլ միակ բանը, որ Նա խնդրում է մեզ. Արթուն մնացեք Ինձ հետ (Մատթ. 26:38)
28 / Մարտ / 2020
Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (5րդ դար )
1996 թվականից Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Օշական գյուղում։ Կրոնական կառույց, որ 443 թվականին հիմնադրել է իշխան Վահան Ամատունին, Մեսրոպ Մաշտոցի դամբարանի հիմքի վրա։
08 / Ապրիլ / 2020
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք Տեսանյութ
Քրիստոսի հարսանիքին պատրաստ զգեստ ունե՞նք
Մանրամասն՝ տեսանյութում։