15 / Սեպտեմբեր / 2021 : 20-26

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս պահի դրությամբ կա 243 անհետ կորած

Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմի հետևանքով գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա։

«Արցախյան առաջին պատերազմից 200-ին մոտ մարդ կա, որոնց գտնվելու վայրը չի պարզվել։ Գործնականում ՀՀ որևէ ներկայացուցիչ, որևէ միջազգային հանդիպում չի ունենում, որտեղ առանցքում չլինի գերիների և անհետ կորածների թեման»,- նշեց Փաշինյանը:

Խոսելով գերիների մասին Փաշինյանը նշեց, որ քանի դեռ բոլոր գերիները վերադարձած չեն, կատարված աշխատանքները գոհացուցիչ չեն։
Դիտվել է 7094անգամ
Վերջին լուրեր