16 / Սեպտեմբեր / 2021 : 17-04

EcoNews.am-ի «ԱՆսպառ ռեսուրս» տեսաֆիլմը լավագույն եռյակի մեջ է

«Գլոբալ ջրային համագործակցություն» (ԳՋՀ) միջազգային ցանցն այս տարի նշում է իր հիմնադրամ 25 տարին։ Աշխարհի 3000 գործընկեր կազմակերպությունների կողմից կազմակերպվում և անց են կացվում տարբեր միջոցառումներ։«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն Էկոլրագրողների համար կազմակերպել է ջրային ոլորտի տարբեր խնդիրների լուսաբանմանն և դրանց լուծման առաջարկներ ներկայացնելուն ուղղված դասընթաց:


Միջոցառումը Հայաստանում մեկնարկել է լրագրողական մրցույթը, որը տեղի կունենա ս.թ հոկտեմբերին և կգնահատվի Գլոբալ ջրային համագործակցության քարտուղարության կողմից:

Հայաստանյան գնահատող խմբի կողմից ընտրվեցին 3 լավագույն աշխատանքները։ Լավագույնների ցանկում է նաև EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի խմբագիր Մարիամ Տաշչյանի հեղինակած «ԱՆսպառ ռեսուրս» տեղեկատվական ֆիլմը։


Վերջնական միջոցառումը կայացավ սեպտեմբերի 10-ին ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում, որի ընթացքում լրագրողները ներկայացրին իրենց աշխատանքները, որոնք կուղարկվեն միջազգային մրցույթին մասնակցելու համար:



Ֆիլմը պատմում է Հայաստանում ջրային ոլորտում առկա խնդիրների մասին՝ շեշտը դնելով մարդկանց վարքագծի վրա դեպի ջուրը։ Շատերը կարծում են, որ ջուրն ԱՆսպառ ռեսուրս է, հատկապես Հայաստանում, սակայն ջրային ոլորտի մասնագետ Արևիկ Հովսեփյանն ընդգծել է, որ իրականում մենք ջուր խնայելու խնդիր ունեն։ «Իրոք ջուրը մեզ համար արժեքավոր ռեսուրս է ու շատ ցավալի է, որ մենք ջրի նկատմամբ նման վերաբերմունք ունենք ու նման վարքագիծ ենք ցույց տալիս ջրին․ ինքը մեզ վերաբերվում է շատ լավ, իսկ պատասխանը ստանում է շատ վատ»,- ֆիլմում պատմել է նա։
Դիտվել է 3219անգամ
Վերջին լուրեր