16 / Սեպտեմբեր / 2021 : 17-34
Կավելանա Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրումը
Փոփոխություն կատարելով 2015թ. նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ՝ գործադիրը որոշում է ընդունել Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարներն ավելացնելու վերաբերյալ:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախագիծը կազմվել է վարչապետի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ ՀՀ հավաքականի մարզիկների հետ հանդիպմանը տրված հանձնարարականի հիման վրա, և ներկայացրել մանրամասներ՝ համեմատական անցկացնելով գործող կարգավորմամբ սահմանված չափաքանակների հետ: Մասնավորապես, զեկուցվել է, որ գործող որոշմամբ Օլիմպիական խաղերում՝
• 1-ին տեղ գրաված մարզիկներն ստանում են 20 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 25 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 10 մլն դրամ, կստանան 12 մլն 500 հազ. դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքականի թիմի բժիշկն ստանում են 4 մլն դրամ, կստանան 5 մլն դրամ:
• 2-րդ տեղ գրաված մարզիկներն ստանում են 15 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 20 մլն դրամ, ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 7 մլն 500 հազ. դրամ, կստանան 10 մլն դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկն ստանում են 3 մլն դրամ, կստանան 4 մլն դրամ:
• 3-րդ տեղը գրաված մարզիկներն ստանում են 10 մլն դրամ, փոփոխության արդյունքում կստանան 15 մլն դրամ, հավաքական թիմի գլխավոր մարզիչը և անձնական մարզիչն ստանում են 5 մլն դրամ, կստանան 7 մլն 500 հազ. դրամ, հավաքական թիմի 2-րդ մարզիչը և մեծահասակների հավաքական թիմի բժիշկն ստանում են 2 մլն դրամ, կստանան՝ 3 մլն դրամ:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների, մարզիչների և բժիշկների խրախուսման նպատակով Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ևս 2 չզեկուցվող հարց, որոնցով նախատեսվում է անվանական թոշակների և ցմահ ամսական պատվովճար ստացող օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիր մարզիկների գումարների ավելացում:
Դիտվել է
5477անգամ
Դիտեք նաև
08 / Ապրիլ / 2020
Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մրցութային հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի...
23 / Հունվար / 2020
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը։ Բանաձեւը 4-րդ անգամ ներկայացվել է սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի կողմից։
Ավելի վաղ բոլոր փորձերը մերժվում էին այլ...
04 / Փետրվար / 2020
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը հանդիպել են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող...
27 / Մարտ / 2020
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի n 1111-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում է ստորագրել.
Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի...
31 / Մարտ / 2020
Պարետը փոխել է իր որոշումը
Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման մեջ տեղի է ունեցել փոփոխություն։ Այն կապվում է մարտի 31-ին Արցախում կայանալիք նախագահի և ԱԺ...
30 / Մարտ / 2020
Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակված 6 զինծառայող, նոր մեկուսացումներ չեն եղել. ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընթացիկ վիճակագրություն
Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր...
30 / Մարտ / 2020
Որ դեպքում հղի կինը 100 հազար դրամ կստանա. Նախագիծն ընդունվեց կառավարության նիստում
Եթե հղի կինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք ու նրա ամուսինն աշխատանքից ազատվել է սույն թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ու չի անցել մեկ այլ աշխատանքի, միանվագ աջակցություն...
30 / Մարտ / 2020
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստը
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որոշում է ստորագրել.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ Ազգային ժողովի...