17 / Սեպտեմբեր / 2021 : 11-20

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկում


Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար 2021 թ. սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Գայի պողոտա, Ռուբինյանց փողոց-Մալյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Մյասնիկյան պողոտայի վերջնամասում երթևեկությունը կկազմակերպվի 4 երթևեկելի գոտիով (նախկին 3 գոտու փոխարեն)` ըստ կից սխեմայի երթևեկության ուղղություններով:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Դիտվել է 7458անգամ
Վերջին լուրեր