17 / Սեպտեմբեր / 2021 : 12-47

Հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381․420 դրամ գումար, այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան․ Գեղամ Մանուկյան

«Անուղղելի են սրանք։ Քիչ առաջ, ի շարս ԱԺ այլ պատգամավորների, հաշվիս վրա ՀՀ պետական բյուջեից փոխանցվել է 381420 դրամ գումար։ Այս իշխանությունը շարունակում է պետական կոռուպցիան։ Հայաստան խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը։ Այս գումարը պատգամավորներինը չէ։ Պարգեւավճարների այս արատավոր մեխանիզմը պետք է արմատախիլ անել...մեր խմբակցության պատգամավորները հրաժարվում են այս պարգեւավճարից, ավելի ուշ կհայտնենք՝ ուր կուղղենք այն»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստան դաշինքիի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Դիտվել է 23117անգամ
Վերջին լուրեր