20 / Սեպտեմբեր / 2021 : 14-09

Որպեսզի հասկանաք, թե ինչպես է աշխատում պրոպագանդիստական մեքենան․ Զաքար Խոջաբաղյան

Զաքար Խոջաբաղյան ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Որպեսզի հասկանաք, թե ինչպես է աշխատում պրոպագանդիստական մեքենան.

Գերագույն փթիրը հայտարարում է, թե Սեպտեմբերի 21-ին պատրաստվում են գունագեղ և մասշտաբային միջոցառում անել, որը նվիրված է լինելու նաև զոհերի հիշատակին։ Զավակ կորցրած և անհետ կորած կամ Բաքվում դեռ գերի պահվող անձանց հարազատները ու հանրության բանականությունը չկորցրած մի շերտ ասում է հո դու աննորմալ չես, էս ինչ ես խոսում։ Դուրս է գալիս ընդդիմանալու հենց էդ ԳՈՒՆԱԳԵՂ ՈՒ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ձևաչափով ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ «ՏՈՆԵԼՈՒ» գաղափարի դեմ՝ նշելով, որ պատերազմի ու զոհերի տարին չբոլորած նման ձևակերպումը և մտադրությունը անբարոյականություն և լկտիություն է։ Իսկ այ պրոպագանդիստական մեքենան գործի է անցնում, ապուշների ուղեղին հերթական թմբիրը ցողելով, թե բա ինչի՞ պիտի չնշվի անկախության օրը։

Նախ, իսկ ո՞վ է ասում, թե խնդրահարույցը անկախության օր նշելու հարցն է։

Խնդիրը գերագույն փթիրի ձևակերպումն էր՝ ԳՈՒՆԱԳԵՂ ԵՒ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՆԱԵՒ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ:

Տարբերությունը հասկանում ե՞ք։

Երկրորդ, արդեն անկախության թեման. ո՞ր անկախության, էն որ թաղել է՞ ինքն ու իր թիմը։ Էն անկախության, որ Հայաստանի սահմաններին այլ երկրի սահմանապահներ ես կանգնեցրե՞լ, թե՞ որ ճանապարհներին մեքենաները կանգնեցնում են, Արցախի ու Հայաստանի դրոշը մեքենայից դանակով քերում... Ո՞ր անկախության, էն որ 4-5 ամիս առաջ 1-2 օր ժամանակ էին տվել թուրքին Սյունիքից ու Հայաստանի այլ վայրերից հեռանալու համար, այլապես լավ չի լինի, ու մինչև հիմա սպասում ե՞ն...

Այ էս հարցերն է բարձրացնում հանրության մտածող շերտը։ Իսկ բանականությունը կորցրած տգետները, մնում են ՊՈԱԿ-ի կեղտոտ քարոզչական մանիպուլյացիաների զոհ։ Հետագայում էդ թեմային արժի ավելի ծավալուն անդրադարձ կատարել։

Միացրեք ձեր ուղեղը մարդիկ։ Հասկանում եմ, անուղեղ ապրելը հեշտ է, բայց դրանից դաժան իրականությունը չի փոխվում։ Ձեր հիմարությամբ բոլորիս եք վտանգում։
Դիտվել է 16285անգամ
Վերջին լուրեր