Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Սեպտեմբեր / 2021 : 14-14

Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել

Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել: Սնանկության դատարանը նաև արգելանք է դրել Մովսիսյանի գույքի վրա: Այս մասին գրում է 1Lurer.am-ը։

Նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Ամերիաբանկը»: Առաքել Մովսիսյանը ավելի քան 26 միլիոն դրամ է պարտք բանկին, որը չի կարողացել վճարել:

Նշենք, որ դատարանի վճիռն օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկվել: Ավելի վաղ, քննության փուլում դատարանը հետախուզում էր հայտարարել Առաքել Մովսիսյանի և նրա գույքի նկատմամբ, սակայն հետագայում վերացվել էր այդ որոշումը:
Դիտվել է 9828անգամ
Վերջին լուրեր