Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Սեպտեմբեր / 2021 : 14-13

Չթեստավորված աշխատակցին գործատուն չի կարող աշխատանքից ազատել․ Ժորա Սարգսյան

Գործատուն չի կարող աշխատանքից ազատել աշխատակցին, եթե նա չի թեստավորվել։ Այսօր ասուլիսի ընթացքում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումները ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

«Այո, կա առողջապահության նախարարի 65 Ն հրամանը, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին աշխատակցին ազատել աշխատանքից, եթե նա, օրինակ, չի թեստավորվել։ Սա պետք է հստակ ամրագրենք։ Հիմա պետությունը որպես գործատու՝ «Հանրային ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նոր նախագիծ է շրջանառել, որով հստակ նախատեսվում են այդ կարգավորումները։

Համաձայն դրանց, եթե աշխատողը չի թեստավորվում ու օրինակ, 30 օր այդ պատճառով աշխատանքի չի ներկայանում, ապա գործատուն կարող է նրան ազատել։ Եթե նախագիծն ընդունվի, ապա դրանից հետո հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց ու հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել, այսինքն, ազատել աշխատանքից»,- ասաց Ժ. Սարգսյանը։

Մյուս դեպքերի համար չկան նման կարգավորումներ, չկա նույնիսկ փոփոխություների նախագիծ։

«Գործատուները երկուսն են՝ պետությունը և մասնավորը, պետությունը հանդես է գալիս նման առաջարկով, սակայն մասնավորի հետ կապված նման առաջարկ չի դիտարկում, քանի որ սա դիտարկվում է հանրային առողջության, ոչ թե գործատու և աշխատող իրավահարաբերությունների շրջանակում։ Այստեղ չի դիտարկվում որպես գործատու-աշխատող իրավահարաբերություններ, որի հետևանքը լինի աշխատանքային պայմանագրի լուծումը»,- մանրամասնեց Ժ. Սարգսյանը։

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 11360անգամ
Վերջին լուրեր